Հուլիսի 12-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50 եւ 23 տարեկան  երկու տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 14.00-ին, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 210 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է 2 օր առաջ Երեւանի Գ.Նժդեհի փողոցում գտնվող «ՎԻ ԷԼ Վի» խանութի մոտ վթարի հետեւանքով եւ բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:

հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: