Հուլիսի 13-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրունկի շրջանի լաթավորված, պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա քաղաքացուհի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրիի Ախուրյանի խճուղու եւ Աղայան փողոցների խաչմերուկում իր ընկերոջ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հետեւի դռան պատահաբար բացվելու եւ սրահից ընկնելու հետեւանքով:
Քաղաքացուհուն տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:




























