Հայաստանի Վայոց Ձորի մարզը հայտնվել է CNN–ի վարկածով գինու զբոսաշրջության 15 երթուղիների թվում։

Աստվածաշնչի համաձայն՝ Հայաստանն աշխարհում առաջին գինեգործության կենտրոնն էր։ Նոյը Համաշխարհային ջրհեղեղից հետո Արարատ լեռան լանջին տնկել էր առաջին խաղողի վազը, ասված է հաղորդման մեջ։

«Հնագետները համաձայն են, որ Հայաստանում վերջերս հայտնաբերվել էր գինեգործության վայր, որը 6100–ամյա վաղեմություն ունի։ Արենի խաղողի տեսակն անփոփոխ է մնում դարեր շարունակ։ Այն դիմանում է հիվանդություններին, իսկ նրա հաստ կաշին պաշտպանում է խաղողը սառնամանիքից։ այս տարածաշրջանում տարեկան 300 արեւոտ օր է լինում։ Վայոց ձոր այցելությունների ժամանակ զբոսաշրջիկներն ուշադրություն են դարձնում Արենի կարմիր գինուն»,– նշում է հեռուստաալիքը։