Մոսկվայում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Լեւանին եւ նրա մեղսակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկին։
«Ձերբակալվածը այսպես կոչված «օրենքով գող է», որը հանցագործ աշխարհում հայտնի է որպես Լեւան։ Քրեական հեղինակության հետ իրավապահները ձերբակալել են խմբի 8 անդամների»,– ասել է նա։
Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են ապօրինի բանկային գործունեության գործով։ Նախնական վարկածի համաձայն՝ նրանք խոշոր չափի գումար են հանել արտասահման։




























