«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերականգնողական, ներմիացման, պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40-ից մինչեւ 76 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների գազամատակարարումը:
Կդադարեցվի նաեւ Նոր-Նորք վարչական շրջանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թվով 2944 բնակիչ-բաժանորդների եւ 4 հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:




























