«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է հունիսի 24-ին:
NEWS.am-ին հայտնի դարձավ, որ 2016թ. հունիսի 14-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Գագիկ Մելքոնյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք դատապարտյալներին անօրինական կերպով ներգրավել են հիմնարկի մաքրման աշխատանքներին:




























