Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 14.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ճանապարհին՝ Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 2908 L համարանիշի (վարորդ Ա. Գ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 31 OL 183 համարանիշի (վարորդ 79-ամյա Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Հ.-ն, տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: