Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի կամրջի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար՝ խոտով բեռնված:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.14-ին, մարվել՝ 14.25-ին:
Այրվել է Մրգաշատ գյուղի բնակիչ՝ Ռ. Բ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 24 SL 609 համարանիշով ավտոմեքենան՝ մասամբ, կցորդիչն՝ ամբողջությամբ և բարձված մոտ 350 հակ անասնակեր:




























