Նորածնի առքուվաճառքի գործովամիս առաջ կալանավորված բժշկուհին՝ Կարինե Անտոնյանը, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Քամալյանը:
«Իմ պաշտպանյալը ստորագրությամբ ազատ է արձակվել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է»,- ասաց պաշտպանը:
Հաջորդ շաբաթ քննչական գործողություններ են սպասվում բժշկուհու մասնակցությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին:
Հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել էին:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին ու նորածնին գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:




























