53 տարեկանում մահացել է հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Նա վերջին շրջանում պաշտպանում էր ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Տեր-Եսայանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Փաստաբանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 15-ին:




























