«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով  հուլիսի 15-ին  ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ  1/1, 1/2,  1/3, 1/4,  2/1,  2/2,  2/3,  2/8,    3/1, 3/2,  3/3,   3/5, 3/6,  3/8,  3/12  հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից լեռնային տարածքի առանձնատների, ինչպես նաեւ  Ավան  Առինջի 2-րդ միկրոշրջանի գազասպառողների    գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: