Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը հույս է հայտնել, որ նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրված են  ոլորտում մեծ հեղինակություն եւ փորձ ունեցող կազմակերպություններ, ակտիվ գործունեություն կծավալի եւ առանցքային դերակատարում կունենա նախարարության կողմից ոլորտում տարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման գործում՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության եւ նախարարության միջեւ:

ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ վերջին 5 տարում գյուղատնտեսությունում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել,  2011-2015 թթ. ոլորտը ձեւավորվել է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը, իսկ ագրովերամշակող ոլորտի հետ միասին` գրեթե 25.0%-ը: 2015 թվա¬կանին գյուղատնտեսության համախառն արտա¬դրանքի արժեքը կազ¬մել է 1002.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 11.7%-ով: 2012, 2013 եւ 2014 թթ. գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը կազմել էր համա¬պատաս¬խանաբար` 9.5, 7.1 եւ 7.2%: Գյուղատնտեսության տնտեսական աճի հետ մեկտեղ կարեւորագույն ձեռքբերում¬ներից է ոլորտի հիմնական ռեսուրսի` գյուղատնտեսական հողերի օգտագործման մակար¬դակի բարձրացումը:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա¬բույսերի ցանքատարածությունները 2010-2015 թվականների ընթացքում ավելացել են 68.2 հազ. հեկտարով, միայն 2015 թվականին` 19.0 հազ. հեկտարով եւ կազմել են 351.8 հազ. հեկտար: Վարելահողերի նպատակային օգ¬տա¬գործման մակարդակը 2015 թվականին կազմել է 78.8%, 2014 թվականի 74.4%-ի եւ 2010 թվականի 63.2%-ի դիմաց: Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում բուսաբուծության եւ անասնաբուծության ճյուղերում արձանագրված զարգացման միտումները, ներկայացրել պետական աջակցության ծրագրերի արդյունքային ցուցանիշները: