Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում բնակվող Հարությունյանների միակ որդին՝ Ալենը մեկ ամսից 1 տարեկան կդառնա, բայց արդեն 5 ամիս է՝ շնչում է ապարատի օգնությամբ:
Ալենը մեկ ամսից 1 տարեկան կդառնա, բայց արդեն 5 ամիս է՝ շնչում է ապարատի օգնությամբ: Ալենին անհրաժեշտ դեղորայքը անվճար է, սակայն նրա հետազոտությունների համար գումար է անհրաժեշտ, որն ընտանիքը չունի:
«Ալենը ծնվեց 37 շաբաթական, ներարգանդային թոքաբորբով, աղիքային ինֆեկցիայով, որոշ ժամանակ անցկացրեց վերակենդանամցման բաժանմունքում, հետո տուն եկանք: Երբ դարձավ 5 ու կես ամսական, սուր բրոնխիտ ու թոքարբորբ հայտնաբերվեց մոտը: Հիմա հետազոտություններ պետք է արվի, որոնք անվճար չեն, իսկ մենք գումար չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը:
Փոքրիկ Ալենին այս պահին գլխի եւ թոքերի համակարգչային տոմոգրաֆիա է անհրաժեշտ՝ համապատասխանաբար 38 եւ 95 հազար դրամ արժողությամբ, բացի այդ նաեւ մի քանի վճարովի անալիզներ:
Երիտասարդ ընտանիքի հայրը հողագործությամբ է զբաղվում, մայրը տնային տնտեսուհի է:
Ընտանիքին օգնելու համար VTB բանկում հաշվեհամարներ են բացվել Գայանե Կիրակոսյանի անունով
16040075543700 AMD
16040075543701 USD
16040075543702 EUR
16040075543703 RUR




























