Ռուսաստանը չի պլանավորում մոտ ժամանակներս չեղարկել Թուրքիայի դեմ պարենային էմբարգոն։ Այս մասին հուլիսի 14-ին ասել է ՌԴ Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում այդքան արագ բացել սննդամթերքի շուկան։ Թուրքիան իր մրցակցային առավելություններն ունի։ Նա նշել է, որ շուկայում բանջարեղենի պակասը կազմում է մոտ 1.5 մլն տոննա, որոնք գնվում են արտասահմանից եւ կարող են փոխարինվել հայրենական արտադրողների կողմից։
Տկաչովը նշել է, որ թուրք գործընկերները բանակցությունների առաջարկով չեն դիմել ՌԴ Գյուղնախին։




























