Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 13-ին վաղ առավոտյան Խորենացու փողոցում շենքերից մեկի պատշգամբի տակ բնակիչները նկատել են դի, որից հետո ահազանգել  իրավապահներին։ Պարզվել է, որ նա այդ թաղամասի բնակիչ է։

Տղամարդու դեմքին վնասվածք է եղել։ Մահվան հանգամանքները պարզվում են։