Երեւանում 76-ամյա կին է վրաերթի ենթարկվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Արշակունյաց պողոտա և Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, վրաերթի է ենթարկվել հետիոտն, Արաքսյա Չախալյանը: Նրան վրաերթի ենթարկողը 27-ամյա կին վարորդ է:
Արաքսյա Չախալյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը ծանր է:




























