ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Մասնավորապես, կատարվել են հետեւյալ նշանակումները.
1. Աննա Արզումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Գրիգորի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
4. Սիմա Իսկանդարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
5. Արման Օհանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:




























