Թուրքիայում 27-ամյա տղամարդուն 6 տարվա եւ 3 ամսվա ազատազրկման են դատապարտել հասարակական վայրում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար։ Hurriyet–ի փոխանցմամբ՝ տղամարդուն դատապարտել են ավտոբուսում քնած կնոջ դեմքին ձեռնաշարժությամբ զբաղվելու համար, ինչը դատարանը սեռական ոտնձգություն է համարել։

Դատապարտյալը փորձել է համոզել, որ նման բան չի արել՝ վստահեցնելով, որ ավտոբուսում անհնար է ձեռնաշարժությամբ զբաղվել։ Հետո նա հայտնել է, որ իր սերմնահեղուկը պատահաբար է հայտնվել կնոջ դեմքին բաժակի միջից, որի մեջ նա ձեռնաշարժությունից հետո պահել էր իր սերմնահեղուկը։ Ի սկզբանե տղամարդուն 7.5 տարվա ազատազրկման էին դատապարտել, բայց հետո պատժաչափը մեղմել էին։