Իտալացի ձեռներեցները Հայաստանում պիցցա են արտադրում եւ այն Ռուսաստան ու Վրաստան արտահանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Poitaly» ընկերության տնօրեն Ֆիլիպպո Դուցոնին:

Երեւանից ոչ հեռու՝ Աբովյան քաղաքում գործող ընկերությունն արդյունաբերական գոտի է ստեղծել, որտեղ օգնում է տեղակայվել իտալացի ձեռնարկություններին: Դրանցից մեկն էլ պիցցա է արտադրում եւ սառեցված տեսքով արտահանում:

«Որակի առումով այն միանգամայն կարելի է համեմատել Եվրոպայում արտադրվող պիցցայի հետ: Չեմ կատակում: Մենք այն նաեւ Եվրոպա ենք արտահանել: Արտադրությունը վերահսկում մենք մենք՝ իտալացիներս, բայց արտադրանքը հայերի ձեռքով է արվում»,- հավելեց Դուցոնին:

Ընկերությունն արդեն սննդի անվտանգության HACCP սերտիֆիկատ է ստացել: