Արմավիրի մարզի Փարաքար գյուղում այսօր՝ հուլիսի 14-ին վագոն-տնակ է այրվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գ. Լուսավորիչ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.03-ին, մարվել՝ 16.08-ին։

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը (21 քմ) եւ խոտածածկ տարածք (500 քմ)։