Մոսկվայում հանդիպման ժամանակ ռուս-թուրքական համագործակցության համալիրի աստիճանական վերականգնման հեռանկարներն են քննարկել Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Ալեքսեյ Մեշկովն ու Ալի Քեմալ Այդընը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության աստիճանական վերականգնման հեռանկարները՝ ներառյալ քաղաքական երկխոսության վերականգնումը, առեւտրա-տնտեսական եւ մշակութային-մարդասիրական փոխգործակցության ակտիվացումը:

Հատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիա ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ կապված հարցերի:

«Այդ երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանման պայմաններում Ռուսաստանի համար այդ ոլորտում կարեւոր է իր քաղաքացիների անվտանգության ապահովումը»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: