Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղում հուլիսի 14-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած 18-ամյա Տիգրանն առաջիկա օրերին բանակ էր զորակոչվելու:

NEWS.am-ի տեղեկություններով` հուլիսի 7-ին տեղի էր ունեցել Տիգրանի բանակի քեֆը, իսկ այսօր կամ վաղն արդեն մեկնելու էր ծառայության: Վթարից տուժած 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը նրա եղբայրն է, իսկ 17-այա Գեւորգ Սահակյանը` նրա համագյուղացին: Տալվորիկի վիճակը ծանր է:

Նախնական տեղեկություններով, նրանք գերազանցել են արագությունը եւ բախվել հաստաբուն ծառի: