Բաղրամյան գյուղում կնոջ դի է հայտնաբերվել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 14-ին վաղ առավոտյան Բաղրամյան գյուղի Արցախի փողոցի 39 շենքի բակում միջին տարիքի կնոջ դի է ընկած։
Ավելի ուշ պարզվել է, որ նա նույն շենքի 53-ամյա բնակչուհին է։ Կնոջ մահվան հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։





























