Ռուսաստանում գլխավոր դատախազության պահանջով արգելափակել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների համար հարսնացուների որոնման կայքը:
Կայքում հայտարարություններ էին տեղադրվում, որոնցում կանանց առաջարկվում էր ամուսնանալ ԻՊ-ի մոջահեդների հետ, ինչպես նաեւ ծանոթանալ պոտենցիալ «փեսացուների» նախընտրություններին: Որոշ դեպքերում զինյալները երկրորդ կին էին փնտրում:
Ամուսնության համաձայնություն տված կանանց օգնություն էր առաջարկվում Սիրիա տեղափոխման հարցում:
Կայքի հասցեն դատախազությունը չի նշում:




























