«Արեւիկ» ազգային պարկի տարածքում հուլիսի 13–ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են հուլիսի 15-ին ժամը 19-ի դրությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 14.43-ին, ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արեւիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող եւ տեղի 15 բնակիչներ:
Հուլիսի 13-ից մինչ օրս շարունակվում էին հրդեհաշիջման աշխատանքները։
«Արևիկ Ազգային Պարկ»-ի աշխատակիցները շարունակում են հերթապահություն իրականացնել տարածքում:





























