Անկարայում ռազմական ուղղաթիռը կրակ է բացել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության շենքի շրջանում անհայտ թիրախի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է DHA գործակալությունը:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը փակել էր Ստամբուլի ասիական հատվածը եվրոպականին կապող Բոսֆորի նեղուցի կամուրջը: Միաժամանակ, Անկարայում ցածր բարձրությամբ ռազմական օդանավեր են պտտվում երկնքում:

Թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են Անկարայում Թուրքիայի գլխավոր շտաբի հարեւանությամբ փոխհրաձգության մասին:

Անկարայի անվտանգության ուժերի եւ ոստիկանության անձնակազմն աշխատանքի է կանչվել: