Թուրքիայում արգելափակվել են Twitter, Facebook սոցիալական ցանցերն ու YouTube-ը: Այս մասին հաղորդում են Twitter-ի բազմաթիվ օգտատերեր:

Համացանցում հայտնված որոշ լուսանկարից երեւում է, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում տանկեր կան:

Բացի այդ, թուրքական NTV-ն հաղորդում է Անկարայում Գլխավոր շտաբի հարեւանությամբ անվտանգության խստացված միջոցառումների մասին: