Միջազգային բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում: Այս մասին հայտարարել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները:

«Հանուն սահմանադրական կարգի, ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ոեւ ազատությունների վերականգնման, երկրում իրավունքի գերակայության վերահաստատման, հասարակական կարգը վերականգնելու նպատակով ամբողջ իշխանությունը գրավված է: Հույս ունենք, որ բոլոր երկրների հետ մեր լավ հարաբերությունները կպահպանվեն»,- ասված է իրենց «Երկրում խաղաղության խորհուրդ» անվանող զինվորականների խմբի հայտարարության մեջ, որը հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով:

Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին Էրդողանին տապալելու եւ երկրում վերահսկողություն հաստատելու մասին:

Բացի այդ, հայտարարվել էր երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպած խմբի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի պատանդառման մասին: