Իրեն «Խաղաղություն Երկրի խորհրդում»՝ «Peace in the Country Council» կոչող խումբը հայտարարել է Թուրքիայում իշխանությունը գրավելու մասին: Հայտարարությունը հեռարձակվել է երկրի հանրային TRT հեռուստաալիքով:

Հայտարարությունում նշվում է, որ խումբը մտադիր է «արդարադատություն» իրականացնել նրանց նկատմամբ, ովքեր դավաճանել են երկրին: Խորհուրդը հայտարարել է նաեւ երկրում պարետային ժամ սահմանելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակոցներ են լսվում: Անկարայի երկնքում նաեւ ռազմական կործանիչներ են պտտվում:

Իսկ Ստամբուլում զինվորականները կամուրջներ են փակել եւ փորձել զինաթափել իրավապահներին: Քաղաքում տանկերը փակել են օդանավակայան տանող ճանապարհները: