ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զեկուցել են Թուրքիայում տիրող իրավիճակի մասին: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան հրապարակած հայտարարությունում:
«Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիմը նրան տեղեկացնում է զարգացումների մասին»,- ասված է հայտարարությունում:
Սպիտակ տան ներկայացուցիչ Նեդ Փրայսը հավելել է, որ Օբամային պարբերաբար տեղեկություններ կտրամադրվեն Թուրքիայում տիրող իրավիճակի մասին, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցն է:





























