ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձն ամբողջ թափով առաջ է ընթանում, բայց այս պահին հայտնի չէ, թե ով է հաղթում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրի:

Ամերիկյան կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Անկարայում ԶՈՒ գլխավոր շտաբի հարեւանությամբ կրակոցներ են հնչում: Այստեղ պաշտպանական ուժեր են տեղակայվել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տանկերը շրջապատել են խորհրդարանը եւ կրակ բացել շենքի ուղղությամբ: