Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցում է զինվորականների զգալի մասը, այլ ոչ թե «միայն մի քանի գնդապետներ»: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրամիության աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայում իրավիճակը լավ կազմակերպված եւ ծրագրված հեղաշրջում է հիշեցնում, որին մասնակցում է զինվորականների մեծ մասը:

«Նրանք վերահսկում են օդանավակայանները, սպասվում է, որ վերահսկողություն կսահմանեն նաեւ հեռուստատեսության նկատմամբ»,- նշել է աղբյուրը:

Հաղորդվել էր նաեւ, որ տանկերը գնդակոծում են երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գնդակոծության է ենթարկվել նաեւ խորհրդարանը: Daily Sabah-ը հաղորդում է երկու գեներալի ձերբակալության մասին: