Գիտնականներն ապացուցել են, որ աննորմալ շոգի պատճառով մոլորակի բնակչության մահացությունն աճում է: Այս մասին գրում է Informing-ը:
Ըստ նրանց՝ մահացության աճի պատճառ են դառնում նաեւ անտառային հրդեհներն ու օդի աղտոտվածության բարձր մակարդակը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ այս գործոնների հետեւանքով սրվում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, դրանք ազդում են նաեւ մարդու նյարդային համակարգի վրա, երիկամների եւ շնչառության խնդիրներ առաջացնում:
Այդ պատճառով գիտնականները չեն բացառում, որ ամեն տարի շոգի եւ օդի աղտոտվածության հետեւանքով մահացության թիվը կաճի:





























