Ֆրանսիայի իշխանությունների հաղորդմամբ՝ Նիսի ահաբեկչությունից հետո 18 մարդ, այդ թվում՝ 1 երեխա դեռեւս պայքարում է կյանքի համար:
Ըստ BBC-ի, առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենն ասել է, որ հարձակման հետեւանքով, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 մարդ է վիրավորվել, 85-ը մինչեւ հիմա հիվանդանոցներում է:
Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննության շրջանակում եւս 2 անձի է ձերբակալել՝ մեկ կնոջ եւ մեկ տղամարդու, որոնք բեռնատարի վարորդի՝ ծագումով Թունիսից 31-ամյա Մոհամմեդ Բուհլելի շրջապատից են: Այսպիսով, ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 6-ի:





























