Թայվանի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 16 օտարերկրացիներից 3-ին, որոնք մեղադրվում են բանկի համակարգչային համակարգերը կոտրելու եւ ավելի քան 2 մլն դոլար հափշտակելու մեջ:

Ըստ BBC-ի, հաքերները ծրագրի օգնությամբ կարողացել են First Bank բանկի տասնյակ բանկոմատներից ավելի քան 80 մլն թայվանական դոլար (2 մլն ԱՄՆ դոլար) հափշտակել:

Կասկածյալներից մեկը՝ Լիտվայի քաղաքացի, ձերբակալվել է տեղական ռեստորանում: Նրա երկու համախոհները՝ Ռումինիայի քաղաքացիներ, ձերբակալվել են հյուրանոցի համարում:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերել են գողացված գումարի շուրջ կեսը: Մյուս կասկածյալները, այդ թվում՝ Ռուսաստանի երկու քաղաքացիներ, հեռացել են Թայվանից: