«Արեւիկ» ազգային պարկի տարածքում, որտեղ օրեր առաջ հրդեհ էր բռկվել ու մարվել 2 օր տեւած աշխատանքներից հետո, կրկին անտառային տարածք է այրվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հուլիսի 17-ին՝ ժամը 05.10-ին, Արաքսաշեն գյուղի հարակից հանդամաս է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 12 հա անտառային տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 22 հրշեջ-փրկարար եւ «Արեւիկ»  ազգային պարկի 25 աշխատակից:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսել հուլիսի 18-ին՝ ժամը 05.20-ին: