Վերին Լարսի անցակետը այսօր՝ հուլիսի 18-ին, բաց կլինի ժամը 05.30-ից մինչեւ 20.00-ն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն  միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը արգելվում է, երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր  մինչեւ հուլիսի 6-ը: Դրանից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան՝ որոշ օրերին՝ 18:00-ին, որոշ օրերին՝ 20:00-ին փակվում: