Նյու Յորքի նահանգի Էսփերանս քաղաքից ոչ հեռու թեթեւ շարժիչով օդանավի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:
Օդանավում 4 մարդ է եղել: Այն ընկել է ավելի քան 300 մետր բարձրությունից, անտառային տեղանքում: Անկումից հետո հրդեհ է բռնկվել:
Օդանավում գտնվող անձանցից մեկն այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:





























