Ալմաթիում ոստիկանները ձերբակալել են արյունալի հրաձգության առաջին մասնակցին: Այս մասին հաղորդում է NUR.KZ-ը:

Հրապարակված տեսանյութում ոստիկաններով շրջապատված կապված տղամարդը պառկած է ասֆալտին:

Հիշեցնենք, որ Ալմաթիում ներքին գործերի վարչության շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Սոցցանցերի օգտատերերի վկայությամբ՝ «սեւ հագուստով անհայտ անձը կրակ է արձակել ոստիկանության ուղղությամբ, փորձել մեքենա կանգնեցնել, իսկ հետո փախել արեւելյան ուղղությամբ»: