Երեւանի Անդրանիկ եւ Տիչինա փողոցների խաչմերուկում այսօր՝ հուլիսի 18-ի առավոտյան հրշեջ մեքենա է վթարի ենթարկվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տան հրդեհի կանչի մեկնելիս հրշեջ մեքենան բախվել ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպելի» վարորդն ուսի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:






























