ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջարկել է պատերազմ հայտարարել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը ու ամերիկացի զինվորականների ուղարկել Մերձավոր արեւելք այդ կազմակերպության դեմ պայքարի համար, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
«Մենք պետք է հարվածներ հասցնենք ԻՊ -ին»,- ասել է միլիարդատերը ու հավելել, որ կողմ է խմբավորման դեմ սահմանափակ ցամաքային գործողությանը:
Նա նաեւ առաջարկել է ենթադրյալ գործողության մեջ ներառել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշննակիցներին:
Բացի դրանից, գործարարը ԻՊ վերելքի համար պատասխանատվությունը դրել է նախագահի պաշտոնի համար մրցապայքարում իր պոտենցիալ մրցակից Հիլարի Քլինթոնի վրա: Թրամփը ասել է, որ ծայրահեղական կազմակերպության առաջացումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին Քլինթոնի «հիմար քաղաքականության» արդյունքն է :
Կիրակի սկսվել է Հանրապետական կուսակցության համագումարը, որում Թրամփը պետք է դառնա այդ կուսակցության պաշտոնական թեկնածուն նախագահական ընտրություններում:





























