Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում հուլիսի 19-22-ին  սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հայպետհիդրոմետ»ից NEWS.am-ին հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից: