Բացահայտումներով հայտնի WikiLeaks կայքը պլանավորում է ավելի քան 100 հազար փաստաթուղթ հրապարակել, որոնք վերաբերում են Թուրքիայի քաղաքական իշխանության կառուցվածքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հայտարարություն. Պատրաստ եղեք պայքարի այն ժամանակ, երբ մենք ավելի քան 100 հազար փաստաթուղթ կհրապարակենք Թուրքիայի քաղաքական իշխանության կառուցվածքի մասին»,– ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Twitter–ում WikiLeaks–ի էջը։

Նշվում է, որ հրապարակումը կլինի շուտով։