Ալմաթիում ահաբեկչության հետեւանքով 5 մարդ է սպանվել, յոթը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային շտաբից, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Հակաիրավական գործողությունների արդյունքում իրավապահների եւ քաղաքացիական անձանց շրջանում սպանվել է 5 մարդ, եւս 7-ը վիրավոր են»,– հայտնել են շտաբից։

Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին, որոնց թվում՝ 3 ոստիկան։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ալմաթիի իրադարձությունները ահաբեկչություն է որակել։