Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ԱԳ նախարարները Լոնդոնում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցի նաեւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, դիվանագետները կքննարկեն մերձավորարեւելյան այդ երկրում հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքները համակարգելու հարցը: