Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է Snapchat սոցցանցում Playboy –ի մոդել Դենի Մեթերսի արած սկանդալային հրապարակման հետաքննությունը: Աղջիկը հրապարակել էր մերկ կնոջ լուսանկարը մարզասրահի հանդերձարանում: Լուսանկարին կից նա գրել էր «Եթե ես չեմ կարող չտեսնելու տալ սա՝ ուրեմն դուք էլ չեք կարողանա» ակնարկելով ֆիթնես ակումբի հաճախորդուհու ոչ իդեալական մարմինը: Հետագայում նա ներողություն էր խնդրել՝ ասելով, որ մտադիր էր լուսանկարը մասնավոր նամակագրությամբ ուղարկել, այլ ոչ թե հրապարակել:
Մերկ մարդու լուսանկարի տարածումը առանց նրա թույլատվության անօրինական է Քալիֆորնիայում: Եթե Մեթերսը մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ տուգանք կամ կարճաժամկետ բանտարկություն: Լոս Անջելեսի ոստիկանության ստորաբաժանումը, որը զբաղվում է սեռական բնույթի հանցագործությունների հետաքննությամբ, արդեն զբաղվում է այս գործով ու որոնում է այն կնոջը, որը պատկերված է լուսանկարում:
Մինչ այդ Մեթերսին արգելել էին այցելել ֆիթնես ակումբների ցանց, որտեղ նա արել էր այդ լուսանկարը: Աղջիկը նաեւ զրկվել է աշխատանքից ռադիոկայանում ու բախվել օգտատերերի քննադատությունների ալիքին, հայտնում է BBC–ն:





























