Գվատեմալայի բանտում ապստամբության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, այս մասին հուլիսի 18-ի երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվատեմալայի ՆԳՆ ղեկավար Ֆրանսիսկո Ռիվասը:
Մինչ այդ հայտնել էին հինգ զոհերի մասին՝ այդ թվում կապիտան Բայրոն Լիմա Օլիվայի, որը 17 տարի է իր պատիժն է կրում՝ 1998-ին հոգեւորական ու իրավապաշտպան Խուան Հերարդիի սպանության համար:
Prensa Libre-ն հայտնում է, որ ապստամբության երեք սպանված մասնակիցների մարմինները այրել են հենց բանտի ներքին բակում, եւս մի քանի մարդու գլխատել են:
Զիննված ապստամբության պատճառը կարող էր լինել բանտի ներսում ազդեցության ոլորտների վերաբախշումը: Լիմա Օլիվան էր վերահսկում բանտում կատարվող իրադարձությունները ՝ արգելելով թմրադեղերի տարածումը, սակայն դա դուր չէր գալիս Տակերո մականունով ազդեցիկ հանցագործին, որը 800 տարվա ազատազրկման էր դատապարտված 2008-ին մի քանի օտարերկրացիների սպանելու համար:
Որոշ տվյալներով, Լիմա Օլիվան սպանվել է այն պահին, երբ բանտի շենքի ներսում լրագրողին հարցազրույց է տվել, լրագրողը նույնպես կարող էր զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























