17-ամյա աֆղանցու տան խուզարկությամբ, որը Գերմանիայում կացինով հարձակվել էր գնացքի ուղեւորների վրա, հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ: Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը:

Նա նաեւ նշել է, որ հարձակման հետեւանքով տուժողներից երկուսի վիճակը ծանր է: Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակման հետեւանքով տուժել է Հոնկոնգի հինգ քաղաքացի:

Գերմանիյում՝ Վյուրցբուրգ քաղաքից ոչ հեռու, կացինով զինված տղամարդը հարձակվել էր գնացքի ուղեւորների վրա, որի հետեւանքով տուժել է 14 մարդ: Հարձակվողը սպանվել է: