«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»–ի հետ զրույցում բազայի հարակից տարածքի բնակիչները պատմեցին, որ շփվել են ապստամբների հետ, որոնց թիվն, ըստ նրանց, գերազանցում է 30-ը։ Ի դեպ՝ կասկածներ կան, որ պատանդ վերցված ոստիկանների թիվը եւս փոքր չէ։

Պաշտոնական տեղեկատվությունը ապստամբների եւ պատանդների թվի մասին ոչինչ չի հայտնում։ Բոլոր հաղորդագրություններում նշվում է, թեւ պատանդ են վերցվել «սահմանափակ թվով» ոստիկաններ։ Ի դեպ պատանդներից երկուսը բարձրաստիճան ոստիկաններ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում