Թուրքական նավատորմից 14 ռազմանավ է անհետացել երկրում կատարված հեղաշրջման փորձից հետո, գրում է The Times –ը՝ վկայակոչելով իր աղբյուրները :

Հայտնում են, որ մինչեւ անցած հագստյան օրերի իրադարձությունները ռազմանավերը ծառայություն էին անցնում Էգեյան ու Սեւ ծովերում: Դրանց անհետացումը հուշում է, որ նավերը կարող էին հունական նավահանգիստներ ուղեւորվել: Հուլիսի 16-ին հեղաշրջման փորձից հետո ութ թուրք սպաներ ուղղաթիռով Հունաստան էին ժամանել ու քաղաքական ապաստան խնդրել:

Բացի դրանից նավատորմի հրամանատար Վեյսել Կեզելեն նույնպես հուլիսի 16-ից կապի չէր դուրս գալիս: Ընդ որում նրա դերը հեղաշրջման մեջ առայսօր անհայտ է՝ կան ենթադրություններ, որ նա կարող էր լինել հեղաշրջման առաջնորդներից մեկը կամ էլ գերեվարված լինել ապստամբների կողմից: Թուրքական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ Կեզելեին խաբեությամբ նավ են տարել հեղաշրջման կողմնակիցները, հայտնել է Gazeta-ն: